Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակիչում են

Արխիվային լուսանկար
Ըմբիշ Վլադիմիր Ազարյանն էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները Եվրոպայի պատանեկան առաջնությունում իրենց ելույթները սկսել են հաղթանակներով։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանն այսօր արդեն ապահովել են իրենց տեղերը եզրափակիչում։
Իսկ Վլադիմիր Ազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (65կգ)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում: