ՎՏԲ-Հայաստան բանկը Երևանում նոր գլխամասային գրասենյակ է բացել

Արխիվային լուսանկար
Գլխամասային գրասենյակի առաջին հարկում հաճախորդների համար կգործի 24/7 գոտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկը Երևանում բացել է նոր գլխամասային գրասենյակ։ Տեղեկությունը հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք։ 5000 քառակուսի մետր տարածքում աշխատում են 400 աշխատակից, այսպիսով` ՎՏԲ-Հայաստան բանկի նոր կենտրոնը դառնում է ամենամեծը հանրապետության բանկային ցանցում», - հայտարարել է ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրենի- ՎՏԲ-Հայաստան տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Ավագյանը:
Նա հայտնել է նաև, որ կենտրոնի առաջին հարկում հաճախորդների սպասարկման համար բացվել է 24/7 գոտի ՝ երկու բանկոմատով և վճարային տերմինալով։
Ութհարկանի գրասենյակը պատրաստված է լոֆտ ոճով և հագեցած է տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով:
ՎՏԲ-Հայաստան բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում ՝ Մանանդյան 33/3 հասցեում:
ՎՏԲ-Հայաստան բանկն ակտիվորեն մասնակցում է պետական առանցքային ծրագրերին, ինչպես նաև երկրի ֆինանսական շուկայի զարգացման համար նոր լուծումների գործարկմանը:
Հայաստանն առաջինն է․ ՎՏԲ բանկը հեռախոսային փոխանցումների ծառայություն է գործարկել
ՀՀ–ում բանկի շահույթը 2023 թվականի 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ` բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ անհատ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր նրանց համար հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր ՀՀ–ում, ավելի քան 200 բանկոմատ և սպասարկման շուրջ 50 տերմինալ։