Սանկտ Պետերբուրգում ՄՏՀ–ի ժամանակ ուժեղացվել են անվտանգության միջոցները

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով
Նախորդ օրերին անվտանգության միջոցներն այսքան խիստ չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Էքսպոֆորումի» տարածքում, որտեղ անցկացվում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տարածքի մուտքի մոտ ավելացվել է իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը, որոնք ստուգում են ավտոտրանսպորտային միջոցները, փաստաթղթերն ու համաժողովի հյուրերի և մասնակիցների անձնական իրերը։
Մեքենաները տեղափոխում են հատուկ տարածք, ուղևորներին խնդրում են դուրս գալ մեքենաներից և ստուգման համար ներկայացնել իրերը։ Ստուգումների համար ներգրավվել են նաև ծառայողական շներին։ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ նախորդ օրերին անվտանգության միջոցներն այսքան խիստ չեն եղել։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի ամսի 17-ին։
ՌԴ Կուրսկի մարզում անօդաչու է պայթել. ԶԼՄ