Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Սյունիքի մարզպետը` Ադրբեջանի սադրանքի մասին

Ռոբերտ Ղուկասյան
Ադրբեջանի գործողությունների նպատակն է թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կապանի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծումն ուղղված է հայ–ռուսական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Երեկ ադրբեջանական ԱԹՍ–ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ–ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետև միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային և նման բան թույլ չտային»,– նշեց մարզպետը։
Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։
Մարզպետը շեշտեց, որ, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի մոտ։ Ըստ նրա` այս պահին իրավիճակը հանդարտվել է։
«Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը և գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, կարևորում այս կապերի պահպանումը»,– ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասաց մարզպետը։
Ղուկասյանը հավելեց, որ հայ–ռուսական հարաբերությունները պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Խոստացավ` անելու են ամեն բան, ինչ իրենցից է կախված, որ ապագա սերունդներն անգամ ավելի սերտ հարաբերություններ ունենան, քան այսօր։
«Այն կողմում մեկ անգամ ավել կմտածեն, երբ ՌԴ դրոշը տեսնեն Կապանում». Պալտով