ՌԴ–ում պարզեցրել են քաղաքացիություն ստանալու գործընթացը. ո՞ւմ է դա վերաբերում

Ռուսական անձնագիր
Մասնագիտությունների ցանկում շինարարներ են, բուժաշխատողներ, գյուղատնտեսներ, մանկավարժներ, լրագրողներ, ինժեներներ և այլն, ընդամենը` 203 մասնագիտություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 116 հունիսի – Sputnik. Ռուսաստանում ընդլայնել են այն օտարերկրացիների մասնագիտությունների ցանկը, որոնք պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն։ Համապատասխան փաստաթուղթը հաստատել է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Մասնագիտությունների ցանկում շինարարներ են, բուժաշխատողներ, գյուղատնտեսներ, մանկավարժներ, լրագրողներ, ինժեներներ և այլն, 14 բաժիններում ներկայացված է 203 մասնագիտություն։
Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան
Հիշեցնենք, որ «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 3-ից 1 տարով կրճատել ՌԴ–ում բնակվելու ժամկետները, որոնք անհրաժեշտ են պարզեցված կարգով քաղաքացիության մասին փաստաթուղթ ստանալու համար։
Օրինագծով նախատեսվում է նաև ՌԴ քաղաքացիություն տրամադրելու համար կրճատել պահանջները ավելի քան 20 կատեգորիաների համար, ինչպես նաև ընդլայնել նախագահի իրավասությունները` որոշելու համար այն անձանց կատեգորիաները, որոնք պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն։
Նախորդ տարի 19 600 մարդ է ՀՀ քաղաքացիություն ստացել