ՌԴ–ում դեսպան է նշանակվել Թուրքիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը. ԶԼՄ

Ընտրություններից հետո Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը նշանակվեց ԱԳ նախարար` փոխարինելով Չավուշօղլուին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը դեսպան է նշանակվել է Ռուսաստանում: Տեղեկությունը հայտնում է «Anadolu» պետական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Ըստ տեղեկությունների՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը դիվանագետներին տեղեկացրել է նոր նշանակումների մասին և հաջողություն մաղթել: Ըստ այդմ` արտգործնախարարության մամուլի քարտուղար և տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Բիլգիչը նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան։
Թուրքիայի հետ շփվելու խաղաղասիրական տոնը չի աշխատի․ Լոքմագյոզյանը բացատրել է պատճառը
Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած համընդհանուր ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նոր կազմ է ձևավորել: Արտաքին գործերի նախարար է նշանակվել Հաքան Ֆիդանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Մևլութ Չավուշօղլուին։
Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ և ԱԹՍ–ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել