Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

1 հա տարածքում այվել է շինարարկան աղբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով այսօր դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին` ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին` ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այվել է շինարարկան աղբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հունիսի 13-ին` ժամը 04։49-ին։
Մինչ այս Նուբարաշենում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 18-ին, մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում էր մոտ 1000 խմ աղբ։ Հրդեհը մարել հաջողվեց մայիսի 27–ին միայն։