Մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա. Փաշինյանը հանձնարարական է տվել

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը կառավարության նիստում խոսեց մարզական կենտրոնների անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ մի մարզասրահ չկա, որտեղ մարդիկ կարողանան գնալ, պարապել։ Վայոց Ձորում և Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնք կատարած այցելության ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք։ Եվ ես արդեն հանձնարարել եմ, որ և՛ Վայոց Ձորում` Եղեգնաձոր, Վայք հատվածում, և՛ Բերդ խոշորացված համայնքում մենք մարզական կենտրոններ ստեղծենք, որտեղ պարտադիր պետք է լինի լողավազան` նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ–ում նոր հյուրանոցներ կարող են կառուցվել. Արշակյանն ընդունել է օտարերկրացի գործարարների
Վարչապետը չբացառեց, որ առաջիկայում նման ենթակառուցվածքներ կստեղծվեն նաև այլ խոշորացված համայնքներում, քանի որ մարզական կենտրոնների բացակայության հարցը համատարած բնույթ է կրում։
Ծրագրերի իրականացման համար Փաշինյանը հանձնարարեց բանակցել ոլորտում աշխատող ընկերությունների հետ` պետության միջոցներով կառուցվող ենթակառուցվածքները վերջիններին կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցով։
Երևանում 490 շենք սպասում է գազամատակարարման համակարգին միանալուն. ցանցը չի բավարարում