ՀՀ նախագահը Պետերբուրգում խոսել է ԼՂ–ում տիրող հումանիտարի դրության և առկա իրավիճակի մասին

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանը կարևորել է ՀՀ–ի տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերի իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայում առկա իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խաչատուրյանը խոսել է նաև ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի»,– ասված է հաղորդագրությունում։

Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:
«Երկրում կատարվող փոփոխությունները, որոնք կատարվել և կատարվում են իրենց արդյունքներն են տալիս։ Եթե ՌԴ–ից շատ գործարարներ կամ սովորական քաղաքացիներ որոշել են վերջնական տեղափոխվել Հայաստան և այնտեղ շարունակել իրենց կյանքը։ Միտումը չի դադարել, մենք ուղղակի փորձում ենք հնարավորին չափով նպաստել հատկապես գործարար շրջանակներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում։ Անցած տարի ՀՀ–ում 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել ՀՀ–ում։ Այս տարի էլ այդ միտումը կա, ուղղակի մենք ավելի շատ ուզում ենք, որպեսզի այդ ներդրումներն ուղղվեն արտադրական կապիտալի վրա. Դրանց մի մասը գնում է շինարարության, մյուս մասն էլ` սպասարկման վրա»,– ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատելիս ՀՀ–ի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հնարավորություն ստեղծվի արտադրական, տեխնոլոգիական նախագծեր իրականացնելու։
Նշենք, որ Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար։