Հայաստանը 22 մեդալ է նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը 22 մեդալ է նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայ մարզիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 2023 թվականի 24-րդ առաջնությունում Հայաստանը 22 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով։ Հավաքականը վաստակել է 8 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ։
Նշենք, որ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր հունիսի 14-ին։ Առաջին օրը մարզիկները մրցել են ձախ ձեռքով, իսկ հունիսի 15-ին` աջ։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 20 անձից։
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ուելսի դեմ խաղում