Երևանից դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք ուղիղ չվերթեր կլինեն

Ինքնաթիռ
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ: Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Սաուդյան Արաբիայի «Flynas» ավիաընկերությունը հունիսի 21-ից կսկսի Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթերը»,– ասված է հաղորդագրությունում։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«FlyOne Armenia»–ն չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան