Բելգորոդի մարզի վրա հարձակումը ՌԴ-ին հզոր պատասխանի հրահրելու փորձ է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի համար դժվար չէ Կիևի կենտրոնում գտնվող ցանկացած շենք վերացնելը, սակայն մի շարք նկատառումներով դա չի արվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզի վրա հարձակումները ՌԴ-ին հզոր գործողությունների հրահրելու փորձ են: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Ուկրաինայի կողմից պարբերաբար գնդակոծվող սահմանային Շեբեկինսկի շրջանը վերջին անգամ գնդակոծվել էր հունիսի 1-ին։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տվյալներով ՝ գնդակոծությունները պարբերաբար շարունակվում են։ Մարդիկ զանգվածաբար լքում են քաղաքն ու շրջակայքը։
«Բոլորը սպասում են, որ մենք սկսենք սեղմել կոճակները, բայց մենք դա չենք անի, ռազմական հաջողություններ Կիևը չունի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով ՝ Ռուսաստանին դժվար չէ Կիևի կենտրոնում գտնվող ցանկացած շենք ոչնչացնելը, սակայն մի շարք նկատառումներով դա չի արվում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը գրեթե շփումներ չունի ԱՄՆ-ի հետ, սակայն շփումից Մոսկվան չէ հրաժարվել։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ եթե ԱՄՆ-ում այլ վարչակազմ լիներ, Ուկրաինայի հետ կապված իրավիճակում հնարավոր կլիներ այլ ճանապարհով գնալ:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ շփումների փոխարեն ընտրել է Ուկրաինային տեխնիկա մատակարարելը։
«Այրենք, տեսնենք, թե ինչ կլինի հետո», – հայտարարել Է Պուտինը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 14-17-ը։
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների շուրջ 90%-ն արվում է ռուբլով. Պուտին