ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը` որպես Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում այսօրվանից դադարել են իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։
2022 թ–ին նշանակվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: