ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումն իր միջազգային օդանավակայաններում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Բաքվում ԻԻՀ դեսպանատանը:
Իրանի դիվանագիտական գերատեսչությունը խնդրում է Ադրբեջան այցելել պլանավորող իր քաղաքացիներին նախապես վիզա ստանալ առցանց եղանակով` ASAN համակարգի միջոցով կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից:
Նշենք, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից։