Վանաձորում ալրաղացի տնօրենի դին են գտել

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վանաձորում «Թալգրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացում գտել են ալրաղացի գործադիր տնօրենի դին` հրազենային վնասվածքով։ Գրում է shamshyan.com-ը։
45 -ամյա Ա. Մ.-ի դին հայտնաբերվել է Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել»,-գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: