Տեսակամուրջ. «ԵԱՏՄ պարենային անվտանգությունը»

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկեց Եվրասիական տնտեսական միության արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի կայունացնել իրավիճակը տվյալ ոլորտում:
Ի՞նչ ռեսուրսների հիման վրա կարող է ստեղծվել այդպիսի հիմնադրամը, և ի՞նչ ապրանքներ կներառվեն դրա մեջ: Որքանո՞վ են ԵԱՏՄ երկրներն ապահովված գյուղմթերքով և պարենով Ինչպե՞ս է մշակվում սննդի անվտանգության ռազմավարությունը: Ինչպե՞ս է նախատեսվում բարելավել ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման համակարգը:
Այս մասին կխոսվի հունիսի 16-ին` ժամը 12.00-ին, Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ։
Բանախոսները Մոսկվայում.
Այնա Կուսաինովա` ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ
Անդրեյ Դրոբիշևսկի` ԵՏՀ ագրարային շուկաների զարգացման բաժնի պետ:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։