Մոսկվայում հայտարարել են Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված միջազգային ֆոտոմրցույթի կարճ ցանկում ընդգրկվածների անունները։ Դափնեկիրների և նրանց աշխատանքների ամբողջական ցանկը կարելի է տեսնել կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակներում։
Ստենինի անվան մրցույթի կարճ ցանկի մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ Բացառություն չէր նաև 2023 թվականը. առաջին անգամ մրցութային կարճ ցանկում Բուրունդիի, Բահրեյնի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչների աշխատանքներ են ներառվել։ Կարճ ցանկում ընդհանուր առմամբ 16 երկրի (այդ թվում` Չինաստան, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հունաստան, Եգիպտոս և այլն) երիտասարդ ֆոտոլրագրողների առանձին լուսանկարներ և լուսանկարների շարքեր են ներառված։ 2023 թվականին մրցույթի միջազգային ժյուրին ուսումնասիրել է 50 երկրից ուղարկված 3000 աշխատանք։
«Սա շատ կարևոր և երկար սպասված իրադարձություն է ինչպես մասնակիցների, այնպես էլ մրցույթի կազմակերպիչների համար։ Ե՛վ մեր միջազգային ժյուրին, և՛ կազմկոմիտեն, ողջ աշխատանքային խումբը ամեն տարի հուզվում ենք, անհանգստանում, սպասում։ Մեզ թվում է, որ ամեն տարի մեր նշաձողը բարձրանում է։ Աշխարհի քարտեզի վրա մեր մրցույթն արդեն ստացել է իր ձգողականության ուժը, և այդ կետին են ձգտում բազմաթիվ երկրների տարբեր լուսանկարիչներ», – կարճ ցանկի հրապարակման ժամանակ ասել է Ստենինի անվան մրցույթի համակարգող Օքսանա Օլեյնիկը։
Կարճ ցանկի հավակնորդների մրցանակային տեղերը, ինչպես նաև Գրան պրիի հաղթողի անունը մրցույթի կազմկոմիտեն կհրապարակի աշնան սկզբին։
Մրցույթի մասին
ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն իր առաջ խնդիր է դնում աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Սա հարթակ է, որտեղ երիտասարդ, տաղանդավոր, նրբազգաց և նորն ընկալելու ունակ լուսանկարիչները մեր ուշադրությունն են հրավիրում մեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների վրա։
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են. Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոն, RT հեռուստաալիքն ու պորտալը, Independent Media մեդիահոլդինգը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), ANA լրատվական գործակալությունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Shanghai United Media Group–ը (SUMG, Չինաստան), China Daily թերթի ինտերնետ–պորտալը (Չինաստան), The Paper–ի ինտերնետ պորտալը (Չինաստան), Al Mayadeen մեդիացանցը (Լիբանան)։