Ռուսաստանը մշտական ռեժիմով զբաղվում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ․ Զախարովա

Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը հանգիստ չեն տալիս «մոդերատորներին» ու «միջնորդներին», որոնք խաղաղություն և բարգավաճում չեն ցանկանում Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանը մշտապես զբաղվում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ, չնայած այն հանգամանքին, որ «մոդերաորների» դեր կատարելու ցանկացողները շատացել են։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, ոչ միայն ԱԳՆ-ն, մեր դեսպանատունը, մեր փորձագետներն աշխատում են ամենօրյա ռեժիմով, մեր խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը, սահմանապահները և այլն: Դուք տեսնում եք ակտիվություն բարձր մակարդակով, ինչպես են աշխատում արտգործնախարարները, մենք հատուկ ներկայացուցիչներ ունենք», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ կարգավորմանը ՌԴ-ի մասնակցության գործընթացն ընթանում է առանց արձակուրդային ընդմիջումների կամ ինչ-որ հանգստի: Բազմամյա բարդագույն հակամարտությունը վերջապես գործնական առումով կարգավորման հնարավորություն է ստացել։
Զախարովան պարզաբանել է, որ փոխվարչապետ Օվերչուկի հովանու ներքո աշխատում է տնտեսական բլոկ՝ կարգավորումը «գործնական հյուսվածքով» լցնելու համար, ինչը հանգիստ չի տալիս Արևմուտքին:
«Կողքից մոդերացիա անել ցանկացողներ շատացել են։ Աչք ծակող լուրեր հայտնվեցին, որ, հնարավոր է, ԱՄՆ-ն դրա համար նույնիսկ ուժային հնարքներ է օգտագործում։ Դա հաստատ լրացուցիչ տարր չի բերում կարգավորման գործընթացին, այլ միայն բարդացնում ու հետ է շպրտում այն։ Մենք հասկանում ենք, թե ինչի համար է դա արվում։ Քանի որ այն նախաձեռնողական քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկել է 2020 թվականից ի վեր՝ որպես իրական միջնորդ, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իրական բարեկամ, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, շոկ են առաջացրել Արևմուտքում», - ասել է նա։
ԱՄՆ–ն կարող է վարկաբեկվել որպես ԼՂ հարցով միջնորդ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «մոդերատորների և միջնորդների անվան տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այս տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում չեն ցանկանում»: