Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

Խորեն Բայրամյանը. Արխիվային լուսանկար
Խորեն Բայրամյանը «Ռոստովում» հանդես է գալիս 2011 թվականից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի Telegram-ալիքը։
Հայաստանի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար:
Խորեն Բայրամյանը «Ռոստովի» սան է և ակումբում խաղում է 2011 թվականից: Այս ընթացքում նա 176 խաղում դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի կազմում Խորեն Բայրամյանն անցկացրել է 22 հանդիպում, խփել երկու գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում: