Գրեթե 20 երկիր ուզում է միանալ ԲՐԻԿՍ-ին․ ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Ռյաբկով
ԲՐԻԿՍ-ին անդամակցելու չափանիշների քննարկումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԲՐԻԿՍ-ին միանալ ցանկացող երկրների թիվը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: Տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետն ընդգծել է, որ կազմակերպության նկատմամբ հետաքրքրության աճը արտացոլում է ԲՐԻԿՍ-ի նշանակալի դերը միջազգային ասպարեզում «որպես համախոհների միավորում»:
Նա նշել է, որ ԲՐԻԿՍ-ը միավորում է այն պետություններին, որոնք չեն առաջնորդվում «առաջնորդ-հետևորդ» սկզբունքով, որտեղ ինչ-որ մեկը տոն է տալիս, իսկ մյուսները հետևում են այդ դրույթներին: Ընդհակառակը, գործընկերները համատեղ, կոլեգիալ, «կոնսենսուսի սկզբունքով կառուցողական օրակարգ են ձևավորում»։
«Ե՛վ գործնական աշխատանքը ԲՐԻԿՍ ձևաչափով, և՛ արդեն ընդունված համատեղ փաստաթղթերի պատկառելի ծավալը տվյալ միավորման զարգացման հենց այդպիսի ուղու հստակ հաստատումն է», - նշել է Ռյաբկովը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու չափանիշների քննարկումները շարունակվում են:
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ արաբական աշխարհն ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ակնհայտորեն ուզում են ներգրավվել ԲՐԻԿՍ-ում, քանի որ նրանց ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն:
Կազմակերպության անդամները կքննարկեն, թե կոնկրետ ինչ կարելի է առաջարկել այդ երկրների առաջնորդներին։ Նա եզրափակել է, որ հարցը քննարկման կդրվի Յոհանեսբուրգում կայանալիք գագաթնաժողովում։
Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել