ԱԺ–ն ընդունեց 2022 թ. պետբյուջեի կատարողականը

Ազգային ժողով
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2022 թ. պետբյուջեի կատարողականը։
Պատգամավորներից 65–ը կողմ քվեարկեցին, 11–ը` դեմ։
«Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Մարդիկ անգամ հրապուրիչ տոկոսադրույքով հրաժարվում են «պարտք տալ» կառավարությանը. Խաչատրյան
Նշենք, որ ՀՀ կառավարության հրապարակած տվյալներով` 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, ինչը 2021-ի ցուցանիշը գերազանցում է 339.1 միլիարդ դրամով:
Հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից պլանավորվածից ավելի քիչ ստացված մաքսատուրքը և եկամտային հարկի վերադարձի աճը` հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0,7 տոկոսային կետով: 2022-ին վարչարարության արդյունավետության գործակիցը կազմել է 1,32 տոկոս:
ԱԱՀ-ի վերադարձված գումարները 2022-ին կազմել են շուրջ 212 մլրդ դրամ, ինչը 45.1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այսինքն, 2022 թ. 66.1 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձվել, քան 2021 թվականին:
Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2022 թ. կազմել են շուրջ 47.3 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 32.6 մլրդ դրամ: Միայն հիփոթեքային վարկի հետ կապված եկամտային հարկի վերադարձը 2022-ին կազմել է 36.5 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 22.7 մլրդ դրամ:
ԿԲ–ն վստահեցնում է` Երասխի վերջին դեպքերը չեն կարող ազդել ՀՀ ֆինանսական շուկայի վրա