ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Փրկարարները տարհանել են ավելի քան 7,5 հազար մարդու այն շրջաններից, որոնք տուժել են Խերսոնի շրջանում Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով, այդ թվում՝ հիվանդանոցից՝ տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող մարդկանց: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Տուժած շրջաններից տարհանվել է ավելի քան 7 500 (7 525) մարդ, այդ թվում՝ 461 երեխա և 146 դժվարությամբ շարժվող քաղաքացի։ Փրկվել է 2 244 մարդ», - հայտնել է մամուլի ծառայությունը։
Ավտոբուսներով մարդկանց տեղափոխել են անվտանգ վայր։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ թեժ գծի հեռախոսահամարների միջոցով կազմակերպվել է ջրածածկման գոտում հայտնված բնակիչներին հասցեական օգնություն ցուցաբերելու հայտերի ընդունում:
Ժամանակավոր տեղավորման 20 կետերում գտնվում է 1 764 մարդ, այդ թվում՝ 461 երեխա: Ընդհանուր առմամբ, աշխատանքներում ներգրավված է ավելի քան 1000 մարդ և 253 միավոր տեխնիկա: