«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հավ
Խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը նմուշառում է կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշներից և հանձնել լաբորատոր հետազոտության։
«Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա»,- ասվում է հաղորդագրությունում։
Փորձաքննության արդյունքները հիմք ընդունելով՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Հիշեցնենք` հունիսի 8-ին ՍԱՏՄ–ն հայտնել էր, որ կասեցվել է նաև «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը։