ԱՄՆ–ի կողմից ԼՂ–ի վերաբերյալ սպառնալիքների մասին տվյալները հարցեր են առաջացնում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմին անհանգստացրել է տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու–Ստեփանակերտի երկխոսությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են ՌԴ արտգործնախարարությունում։
Ավելի վաղ ԱՄՆ–ում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան խաղաղապահ նախաձեռնության լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ:
ՌԴ ԱԳՆ-ն ավելացրել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու– Ստեփանակերտ երկխոսությունում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով:
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:
ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ