Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել

Տեղ գյուղի մոտ. Արխիվային լուսանկար
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ. Արցախի ՊԲ
Հավելենք նաև, որ ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։