Ծրագրավորված 144 մլրդ–ի փոխարեն 2022–ին Արցախին 176 մլրդ դրամ է տրվել ՀՀ բյուջեից. ֆիննախ

Ֆինանսների նախարարի տվյալներով` ՀՀ–ում 2022 թ–ին օտարերկրյա ուղղակի ներդումները երկու անգամ ավելացել են և կազմում են ՀՆԱ–ի 5.1 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ծրագրավորված 144 մլրդ–ի փոխարեն 2022–ին Արցախին 176 մլրդ դրամ է փոխանցվել ՀՀ բյուջեից։ ԱԺ–ում 2022 թ–ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
ՌԴ խաղաղապահների օգնությամբ Արցախում գնաճը կարգավորվել է. Արցախի պետնախարար
Ըստ նախարարի` օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թ–ին երկու անգամ ավելացել են` ՀՆԱ–ի նկատմամբ կազմելով 5.1 տոկոս։
«Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»,– վստահեցրեց նախարարը։
Արծվիկ Մինասյանի մյուս հարցին ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ՀՆԱ–հարկեր հարաբերակցությունը 2026 թ–ին մտադիր են հասցնել 26 տոկոսի, ինչըպետք է տեղի ունենա վարչարարության բարելավման միջոցով։
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այն աճել է 12.5 տոկոսով, իսկ այս ոլորտում ուղղակի ներդրում կատարողների ցանկում Ադրբեջանը և Թուրքիան չկան։
Արտաքին պարտքը 2022 թ–ին մեծացել է 165 մլրդ դրամի չափով` վարկեր վերցնելու արդյունքում, սակայն, միաժամանակ, պարտքի մարում է եղել 99.6 մլրդ դրամի չափով։