Տարոն Ոսկանյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

Տարոն Ոսկանյան
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը մարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել և բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը։
Հիշեցնենք, որ մարզման ժամանակ վնասվածք էր ստացել նաև Խորեն Բայրամյանը։ 31-ամյա կիսապաշտպանը լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, իսկ Հայաստան-Լատվիա հանդիպումը՝ հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: