Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականին, Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Աբբաս Բադախշան Զոհուրի
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։
Հիշեցնենք՝ Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականին, Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին:
Նրան կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Սուրեն Պապիկյան