Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյան
Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում: Նա սեպտեմբերին կդառնար 87 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին»:
Հիշեցնենք՝ Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում: Նա սեպտեմբերին կդառնար 87 տարեկան։