ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Մարդկությունը բեկումնային պահ է ապրում, երբ խաղաղությունը, կարծես, իր տեղը զիջում է պատերազմին։ ՄԱԿ–ի ԱԽ–ին դիմելով` այս մասին ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Հակամարտություններն աճում են, և կայունությունը աստիճանաբար ավելի հաճախ է սպառնալիքի տակ հայտնվում։ Մենք համաշխարհային երրորդ պատերազմն ենք ապրում մաս–մաս, որը ժամանակի հետ ավելի է ընդլայնվում», – ասվում է Սուրբ աթոռի մամուլի ծառայության տարածած փաստաթղթում։
Խոսելով ՄԱԿ–ի ԱԽ–ի դերի մասին` քահանայապետն ընդգծել է, որ նրա մանդատն ամբողջ աշխարհում անվտանգությանն ու խաղաղությանը հետևելն է։ Սակայն, ըստ նրա, այդ մարմինը «ժողովուրդների աչքերին երբեմն անզոր և պարալիզացված է թվում»։