Մասիս քաղաքում ավտոմեքենան կողաշրջվել է, մեկ մարդ տեղում մահացել է

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
63–ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Մասիս քաղաքում ավտոմեքենան կողաշրջվել է, մեկ մարդ տեղում մահացել է, հայտնում են ՆԳՆ–ից։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 14-ին, ժամը 04։50-ին։ Հայտնել են, որ Մասիս քաղաքի ոստիկանության հարևանությամբ՝ խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Պ., ծնված 1959 թ.) կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր Ռ. Մ.-ն (ծնված 1963 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել՝ «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: