Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ի՞նչ վիճակում են Երասխում ադրբեջանական կրակոցներից վիրավորված հնդիկները

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Օտարերկրացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիճակը միջին ծանրության է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր` ժամը 11:45-ի սահմաններում, կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդակաստանի 2 քաղաքացի: