ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի անվավոր և թրթուրավոր տեխնիկայի վարորդներն ու մեխանիկները Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում մասնակցել են տարբեր տեսակի խոչընդոտների հաղթահարմամբ վարման վարժանքի։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողները շարասյան կազմում, ինչպես նաև մեկ առ մեկ հաղթահարել են արհեստական և բնական խոչընդոտներով երթուղին` տեխնիկայի տարհանման և վատ տեսանելիության պայմաններում պայմանականորեն անսարք մեքենաների տարհանման և քարշակման նորմատիվների մշակմամբ ինքնահեռացման հաստիքային միջոցների օգտագործմամբ:
Վարորդները մշակել են մանևրելու, վերելքների և վայրէջքների, տարբեր աստիճանի բարդության շրջադարձերով լեռնային ճանապարհներով նվազագույն թույլատրելի արագությամբ անցնելու մեթոդներ։