Հաջորդ տարի Բուդապեշտում հայկական համաժողով կանցկացվի

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարին է ներկայացվել Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հաջորդ տարի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում նախատեսվում է կազմակերպել հայկական համաժողով։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը: Ինչպես հայտնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը, համաժողովի կազմակերպման շուրջ համագործակցության պատրասակամություն կա:
Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը:
«Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայ համայնքի խոսնակ Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:
Հանդիպում սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի հետ
Նշենք, որ Հունգարիայում հայերի առաջին խմբերը հաստատվել են միջնադարում։ Վերջին տվյալներով` Հունգարիայում բնակվում է շուրջ 3800 հայ։ Նրանց մի մասը 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո եկածների ժառանգներն են։
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցն են քննարկել Սինանյանը և Զոհուրին
Հայության մեծ մասը կենտրոնացած է Բուդապեշտում և Վեսպրեմում: Հունգարահայերը կարևոր դերակատարություն են ունեցել Հունգարիայի պատմության մեջ: Նրանց աջակցությամբ 1686 թ–ին մայրաքաղաք Բուդան ազատագրվել է թուրքերից: Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հայերն ակտիվորեն մասնակցել են նաև Հունգարիայի ազատագրմանը։