Հայաստանի հրաձգության հավաքականը ցանկանում է մասնակցել Բաքվում կայանալիք առաջնությանը

Սեյրան Նիկողոսյան
Աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բաքվում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը ցանկանում է մասնակցել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Աշխարհի առաջնությունն անցկացվելու է օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը։ Նամակով դիմել ենք հյուրընկալող երկրին, սպասում ենք նրանց պատասխանին: Եթե մեզ տան անվտանգության երաշխիքներ, մեծ կազմով կմեկնենք Բաքու»,– ասաց նա։

Նիկողոսյանի խոսքով` ֆեդերացիայի ղեկավարությունը ևս դրական է արձագանքել Բաքու մեկնելու ցանկությանը:
Նշենք, որ Հայաստանի թիմն այժմ պատրաստվում է Եվրոպական խաղերին։
Գնա՞լ Բաքու, թե՞ ոչ. Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել