Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցն են քննարկել Սինանյանը և Զոհուրին

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցն են քննարկել Սինանյանը և Զոհուրին
Ընդգծվել է պատմական խեղաթյուրումներին հակազդելու համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի կարևոր դերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում։ Ընդգծվել է երկու ժողովուրդների պատմության և մշակույթի հանրահռչակման, պատմական խեղաթյուրումներին հակազդելու համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը նաև ընդգծել են հայկական և իրանական համայնքների միջև համագործակցության ակտիվացումը։