Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Արխիվային լուսանկար
Եգիպտոսի իշխանությունները շահագրգռված են առևտուրը առավելագույնս այլընտրանքային արժույթներով իրականացնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Եգիպտոսը ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն։
«Եգիպտոսը ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել, քանի որ այն նախաձեռնություններից մեկը, որոնցով հիմա զբաղվում է ԲՐԻԿՍ-ը, առևտրի առավելագույն անցումն է այլընտրանքային արժույթների, լինի դա ազգային արժույթը, թե ինչ-որ համատեղ արժույթի ստեղծում։ Եգիպտոսին դա շատ է հետաքրքրում»,-դիվանագետի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։
Օգոստոսին ՀԱՀ-ում տեղի կունենա ԲՐԻԿՍ գագաթնաժողովը։ Միավորման անդամ են Բրազիլիան, Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան։