Ցածր գին, բարձր որակ․ ինչի կհանգեցնի նոր պայմանագրի ստորագրումը ԱՊՀ-ում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ
Փորձագետների կարծիքով՝ ԱՊՀ երկրների բնակիչները կկարողանան առավել ցածր գնով ավելի որակյալ ծառայություններ գնել։
Sputnik

Միխայիլ Վորոբյով, Sputnik

Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վարչապետներն անցած շաբաթ ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրեցին: Դա տեղի ունեցավ Սոչիում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ժամանակ։
Ինչի՞ մասին է փաստաթուղթը, որի վրա աշխատել են 11 տարի, ինչի՞կհանգեցնի դրա կատարումը։ Sputnik-ը փորձագետների հետ զրույցում փնտրել է այս հարցերի պատասխանները։

Ինչո՞ւ է նոր համաձայնագիր պետք

2012 թվականից ԱՊՀ-ում գործում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի շրջանակում Համագործակցության երկրների միջև ապրանքների փոխանակումն իրականացվում է առանց մաքսատուրքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնների համաձայն: Այժմ նմանատիպ համաձայնագիր է կնքվել ծառայությունների վերաբերյալ։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի առնվազն երեք մասնակից պետությունների կողմից վավերացվելուց մեկ ամիս անց։ Մնացած երկրների համար՝ վավերացումից 30 օր անց։ Ընթացակարգը տևում է մոտ մեկ տարի:
Ռուսաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության ամրապնդմամբ. Միշուստին
Պայմանագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջինում խոսքը տրանսպորտային, իրավաբանական, խորհրդատվական, ֆինանսական, շինարարական և այլ ծառայությունների շուկաներ մուտք գործելու պայմանների մասին է։ Երկրորդում խոսվում է այլ երկրներում ընկերություններ հիմնելու հնարավորության մասին, դաառաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ դա չափազանց կարևոր է ռուսական բիզնեսի համար, որը ձգտում է դուրս գալ այլ երկրներ, ազատ ընկերություններ հիմնել, ներդրումներ կատարել։
Նախարարի խոսքով՝ հենց երկրորդ մասի շուրջ են եղել ամենաշատ քննարկումները, քանի որ յուրաքանչյուր պետություն ցանկանում էր որոշակի սահմանափակումներ անել այդ ոլորտում:
«Մենք «թույլատրվում է միայն այն, ինչ թույլատրվում է» սկզբունքից անցել ենք «թույլատրվում է այն, ինչն ուղղակիորեն արգելված չէ» սկզբունքին։ Եվ երկրներից յուրաքանչյուրը արգելքների սպառիչ ցանկ է կազմել, դրանք բոլորը ամրագրված են համաձայնագրում», - պարզաբանել է նա։
Այսպես` Ռուսաստանը կպահպանի օտարերկրյա ներդրումները ռազմավարական ընկերություններում սահմանափակելու իրավունքը, Տաջիկստանը՝ հանքարդյունաբերության, Ուզբեկստանը՝ ատոմային էներգետիկայի, էլեկտրականության և մեքենաշինության ոլորտներում։

Արդյունքը

Սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբեցը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Սոչիում համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, նշանակում է ԱՊՀ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ստեղծում։
«Եթե այդ համաձայնագիրը պարտավորեցնող բնույթ ունի և Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքում ծառայությունների մասով շուկաների բացման հաստատում է հանդիսանում, ապա հսկայական առաջընթաց է», - ասել է նա:
ԱՊՀ-ն աննախադեպ մարտահրավերների է բախվել. ՌԴ ԱԴԾ ղեկավար
Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ն կարող է դառնալ ԱՊՀ շուկաներում հիմնական դերակատարը, քանի որ Համագործակցության ոչ մի երկրում չկան այնպիսի ընկերություններ, որոնք ներուժով համեմատելի են ռուսական խոշորագույն ընկերությունների հետ:
Նա ակնկալում է, որ համաձայնագրի ստորագրումը պետք է դրական անդրադառնա ԱՊՀ երկրների շարքային բնակիչների կյանքի վրա։
«Բնակչության համար լավ կլինի։ Նրանք ավելի էժան և որակյալ ծառայություններ կստանան», - նշել է փորձագետը։
Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսումների ինստիտուտի իրական հատվածի ուղղության ղեկավար Վլադիմիր Սալնիկովը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սպառողը խոչընդոտների թուլացման շնորհիվ օգուտ կստանա. կուժեղանա մրցակցությունը, որը կհանգեցնի որակի բարձրացման և գնի իջեցման: Թե կոնկրետ որ ոլորտներում դա տեղի կունենա, նա դժվարացել է պատասխանել։
Փորձագետը նաև կարևորել է ԱՊՀ երկրների տնտեսությունների մասշտաբների զգալի տարբերությունների պայմաններում մրցակցության պահպանումը:
«Եթե տարբեր մասշտաբների պետությունները սկսում են առևտուր անել, ապա մեծ երկիրը կարող է մրցակցության ընթացքում ջախջախել տեղական արտադրողներին։ Դա այնքան էլ լավ չէ և պետք է առանձին կարգավորել», – ասել է նա։

Փոխշահավետ փոխանակում

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հետխորհրդային երկրների ամբիոնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Գուշչին Sputnik-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ընկերությունների համար ավելի հեշտ կլինի մուտք գործել ԱՊՀ այլ երկրների շուկա և օգնել դրանց ծառայությունների ոլորտի զարգացմանը։
«Ռուսական ընկերությունները կկարողանան նաև օգտվել սահմանակից երկրների ծառայություններից։ Դա հատկապես հիմա շատ կարևոր է, երբ լոգիստիկան փոխվում է»,– նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը պետք է հանգեցնի բանկային, տրանսպորտային, պահեստային և լոգիստիկ ոլորտների ամրապնդման:
«Պայմանագիրը պետք է խթանի ԱՊՀ բոլոր երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև փոխադարձ ներդրումների աճը, արտադրական կապերի զարգացումը, իսկ ամենակարևորը՝ նպաստի տվյալ միության շրջանակում արժեքային նոր շղթաների ձևավորմանը», – Sputnik-ի թղթակցին ասել է Գ.Վ. Պլեխանովի անվան ՌԷՀ-ի տնտեսական տեսության ամբիոնի դոցենտ Եկատերինա Նովիկովան:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 2021 թվականին ԱՊՀ երկրներ է արտահանել 8 մլրդ դոլարի ծառայություններ, ինչը կազմում է ծառայությունների բոլոր մատակարարումների 11%-ը։
Փորձագետի խոսքով` նման համաձայնագրի կնքումը պահանջում է ԱՊՀ մասնակից երկրների օրենսդրության միասնականացում, որպեսզի սովորական քաղաքացիների համար նույն ծառայությունների օգտագործումն առավել շահավետ լինի` ներառյալ բոլոր տեսակի մաքսատուրքերն ու սակագները։
ԱՊՀ երկրների համար կարևոր է միավորել ջանքերն արտաքին ճնշմանը հակազդելու համար. Լեբեդև