Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք

Առաջնագիծ. Արխիվային լուսանկար
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արցախում երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք,հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
«Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Նշենք, որ երեկ էլ ադրբեջանական կողմը կրկին կեղծ լուրեր էր տարածել։ Ավելի ուշ ՊԲ–ն հերքեց` ասելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին, ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Իսկ ՀՀ ՊՆ էլ հայտնել էր,. որ հունիսի 13–ին ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան։