Անձրևոտ հունիս, անձրևոտ Երևան. լուսանկարներ

Ինչպես և հիդրոօդերևութաբանները կանխատեսում էին՝ հունիս ամիսը բավականին տեղումնաշատ է։ Վերջին օրերին հանրապետության շրջաններում դիտվում են հորդառատ անձրևներ և կարկուտ։
Sputnik
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավելի։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ նշել էր, որ սպասվում է բավականին հաճելի հունիս, ո՛չ շոգ, ո՛չ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ ։
Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130 մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30 մմ: Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային`1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012 թթ.:
1 / 16

Երիտասարդ կինը երեխայի հետ

2 / 16

Կինը բացում է անձրևանոցը

3 / 16

Անձրևանոցով կինը

4 / 16

Անցորդները անձրևի ժամանակ

5 / 16

Կինը կարմիր արտահագուստով

6 / 16

Անձրևոտ Երևան

7 / 16

Տարեց տղամարդը անձրևանոցով

8 / 16

Հավաքարարին անձրևը չի խանգարում

9 / 16

Անձրևոտ Երևան

10 / 16

Կինն անձրևանոցով

11 / 16

Անցորդները անձրևանոցի տակ

12 / 16

Երիտասարդ կինը երեխայի հետ

13 / 16

Ճամպրուկներով կինը

14 / 16

Անձրև

15 / 16

Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտ

16 / 16

Հավաքարարը անձրևի ժամանակ