ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Երասխ
© Sputnik / Aram Nersesyan
Նշվում է, որ դրանից րոպեներ առաջ՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ դրանով տեղեկատվական հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար։