Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Նշվում է, որ դրանից րոպեներ առաջ՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ դրանով տեղեկատվական հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հայտնել էր Sputnik Արմենիային, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ ադրբեջանական կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիճակը միջին ծանրության է։