ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
Եզրափակիչ գոտեմարտի ընթացքում Աշկարյանը զիջում էր վրացի Գիորգի Տչիկաիձեին 1։3 հաշվով։ Բայց գոտեմարտի վերջնամասում նա կարողացավ վաստակել հաղթական միավորները և 5։3 հաշվով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի ըմբշամարտ ֆեդերացիան հրապարակել է գոտեմարտի տեսանյութը։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։