Սկսվել է դաբաղի դեմ պատվաստումը. կենդանիների տերերին խնդրում են աջակցել անասնաբույժներին

Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հունիսի 12-25-ը ողջ հանրապետությունում իրականացվելու են հերթական պատվաստումները դաբաղ հիվանդության դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Նշվում է, որ տարեկան պլանային միջոցառումների շրջանակներում ընդգրկվելու են մեկ օրականից բարձր խոշոր և երեք ամսականից բարձր մանր եղջերավոր կենդանիները։
«Կենդանատերերին խնդրում ենք նշված ժամանակահատվածում կենդանիները ներկայացնել համայնքը սպասարկող անասնաբույժներին։ Խնդրում ենք կենդանատերերին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հնարավորինս աջակցել անասնաբույժներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսական կենդանիների հականասնահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել. որոշ ձեռնարկություններում կարանտին է