Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Ռուսաստանցի ռելոկանտները պատրաստվում են ավելի երկար ժամանակ մնալ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում, բայց առավելապես ոչ թե ժամկետային, այլ ցպահանջ։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների շրջանում աճել է նրանց թիվը, ովքեր ցանկանում են 6 ամսիս ավել մնալ Հայաստանում։
«Ժամանած քաղաքացիների զգալի մասը չի ակնկալում ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ, ուստի նրանք ակնկալում են ավելի երկար մնալ ՀՀ–ում», - հայտարարեց Գալստյանը։
ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲ
Նրա խոսքով` Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ: Տարեսկզբից այն աճել է մոտ 0,5 տոկոսով։
Հնարավոր է` աճի դանդաղումը զուտ տեխնիկական պատճառ ունի (բանկերը կարող են ռելոկանտներին ոչ ռեզիդենտներից ռեզիդենտներ «տեղափոխել», քանի որ նրանք ստանում են համապատասխան կարգավիճակ)։ Գալստյանի խոսքով` այդ հարցը պետք է առանձին դիտարկել։
Ինչո՞վ է առաջնորդվել ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելիս. Գալստյանի պատասխանը