Փոխշահավետ համագործակցություն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն
Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում խոսել է հայ–բելառուսական հարաբերությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ–բելառուսական համագործակցությունը կընդլայնվի։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին նշել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում։
Փաշինյանի խոսքով` վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։
«Հայ-բելառուսական համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ձգտումն այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը Լուկաշենկոյին քաջառողջություն, հաջողություն է մաղթել, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։
Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո