Փաշինյանի այցը Թուրքիա եղել է միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը. ԱԺ նախագահ

Էրդողանի երդմնակալության արարողությունը. Արխիվային լուսանկար
Սիմոնյանի խոսքով` որոշ գործընկերներ անգամ նեղսրտել են, որ Էրդողանն առանձնահատուկ մոտեցել ու ողջունել է երկրորդ շարքում նստած Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա այցի ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի եղել, բայց այն բավականին լավ է անցել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև առաջին շարքի հյուրերին բարևելուց հետո նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին և առանձնահատուկ ողջունել է»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Փաշինյանին նստեցրել էին 2–րդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևը։
Ճիշտը չգնալն էր. ՀՀ նախկին արտգործնախարարը վերլուծել է Փաշինյանի` Թուրքիա կատարած այցը