Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլիի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հունիսի 13-ին` ժամը 04։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։
Հիշեցնենք` Նուբարաշենում հրդեհ էր բռնկվել նաև մայիսի 18-ին, մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում էր մոտ 1000 խմ աղբ։ Հրդեհը մարել հաջողվեց մայիսի 27–ին միայն։