ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Երևանում

ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին
Փաստաթուղթը նախատեսում է ուսանողների և գիտական թեմաների փոխանակում, համատեղ ստաժավորում, որակավորման բարձրացում և այլն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և Երևանի պետական համալսարանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում:
ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին
Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:
Սադովնիչին նշեց, որ փաստաթուղթը նախատեսում է ուսանողների և գիտական թեմաների փոխանակում, համատեղ ստաժավորում, որակավորման բարձրացում և այլն:
«ԵՊՀ-ի հետ համաձայնագիր չունեինք։ Ես առաջարկեցի ԵՊՀ ռեկտորին, և նա սիրով համաձայնեց։ Միասին կաշխատենք»,- ասաց նա։
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հարցում. Կրավցով
Հիշեցնենք` Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որին մասնակցել է շուրջ 200 պատվիրակ:
1 / 2

ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

2 / 2

ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի մայրաքաղաք են ժամանել ռուսական 34 համալսարանների և 21 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռուսական կողմից կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը, Ռուսաստանի ռեկտորների միությունը, Մոսկվայի Մ․Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Գիտական տեղեկատվության ռուսական կենտրոնը, Ռուսաստանի կրթության ակադեմիան: Հայկական կողմից կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:
Ռուսական դասագրքերն արդեն մատակարարվում են ԱՊՀ երկրներ. ՌԴ լուսավորության նախարար