Լոռիում բախվել են Opel–ը և Volkswagen–ը. մեքենաները վերածվել են ջարդոնի, 2 անձ ԲԿ–ում է

Վանաձոր–Դիլիջան ճանապարհին բախվել են Opel–ը և Volkswagen–ը
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վարորդները մեքենաներից դուրս են բերվել հատուկ տեխնիկայի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Լոռու մարզում` Վանաձոր–Դիլիջան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանաքով 2 անձ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հունիսի 13-ին, ժամը 14։42-ին։
Վանաձոր–Դիլիջան ճանապարհին բախվել են Opel–ը և Volkswagen–ը
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ` Թ. Ք., ծնված 1999 թ.) և «Opel» (վարորդ` Ն. Պ., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տուժածներին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1 / 3

Վանաձոր–Դիլիջան ճանապարհին բախվել են Opel–ը և Volkswagen–ը

2 / 3

Վանաձոր–Դիլիջան ճանապարհին բախվել են Opel–ը և Volkswagen–ը

3 / 3

Վանաձոր–Դիլիջան ճանապարհին բախվել են Opel–ը և Volkswagen–ը